Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կմեկնի Նյու Յորք և մայիսի 26-ին կնախագահի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստը։ Այս մասին մայիսի 22-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Բացի այդ, ըստ գերատեսչության հաղորդագրության՝ նախարարը կմասնակցի Նյու Յորքում մայիսի 28-ին կայանալիք «Գլոբալ կառավարման բարեկամների խմբի» հանդիպմանը և հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և այլ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։
Նշվում է նաև, որ Չինաստանի ԱԳ նախարարը Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հրավերով մայիսի 28-ից 30-ը կայցելի Կանադա։



