Այս պահին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում «Ահազանգ» նախաձեռնության անդամները։ Նրանք նամակ են բերել, որը ցանկանում են փոխանցել ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ Ասում են` չեն գնա, մինչև պատգամավորը չիջնի։ Ցուցարարներն այստեղ տոպրակներով բերել են իրենց հագուստները` ցույց տալու, որ ոչինչ մեկ տարվա ընթացքում չի փոխվել։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են` համահարթեցում չպետք է լինի, և նախագծի ընդունման պատասխանատվությունը լինելու է յուրաքանչյուր ընդունած պատգամավորի վրա։
Հիշեցենք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությունն է ներկայացրել կառավարության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:




