Արմատական «Թալիբան» շարժումը չի ձգտում ուզուրպացնել իշխանությունն Աֆղանստանում: Այս մասին Մոսկվայում հայտարարել է շարժման պատվիրակության ղեկավար Շահաբուդդին Դելավարը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք չենք ձգտում իշխանության ամբողջական ուզուրպացման»,-ասել է նա մամուլի ասուլիսում `ավելացնելով, որ շարժումը ցանկանում է, որ աֆղանական հասարակության բոլոր անդամները մասնակցեն աֆղանական պետության աշխատանքներին: