Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամո...

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։

Նախարարները քննարկել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված և տարածաշրջանային այլ հարցեր։

Չավուշօղլուն էլ իր հերթին երկրաշարժի գոտում կատարվող աշխատանքների ուղղությամբ վերջին զարգացումների մասին է տեղեկացրել Բայրամովին։