Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է...

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Ավելի վաղ  հայտնել ենք, որ այսօր՝ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: