Արդարադատության նախարարությանը հատկացվել է 221 մլն 880 հազար դրամ (608 հազար դոլար՝ խմբ.)՝ վեց քրեակատարողական հիմնարկներում սահմանափակ մուտքի գոտիների պարագծերի էլեկտրոնային հսկողության համակարգ ձեռք բերելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։
Մասնավորապես, համակարգերը կգնվեն «Սևան», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկների համար։



