Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատում:
Հիվանդությունը 75-ամյա միապետի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի մեծացման հետ կապված վերջին պրոցեդուրաների ժամանակ, պարզաբանել են բրիտանական թագավորի ներկայացուցիչները։
Նորին Մեծությունը որոշել է կիսվել իր ախտորոշմամբ՝ կանխելու ենթադրությունները և հուսալով, որ դա կօգնի հանրությանը հասկանալու բոլոր նրանց, ովքեր ամբողջ աշխարհում տառապում են քաղցկեղից։
Չարլզ III-ի ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ քաղցկեղի տեսակ է նրա մոտ ախտորոշվել, սակայն ընդգծել են, որ խոսքը շագանակագեղձի ուռուցքի մասին չէ։



