Ճապոնիայում արևահարման հետևանով մեկ շաբաթում...

Կյուսյու կղզում ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն աջակցող Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զորախումբն ավելացվել է՝ հասնելով 4,6 հազարի։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին։

«[Աղետի հետևանքների] վերացման աշխատանքներում ընդգրկված է Ինքնապաշտպանության ուժերի շուրջ 4600 մարտիկ», - նշել է նա։

7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վերջին տարիներին Ճապոնիայում տեղի ունեցած ամենահզոր ցնցումներից է եղել։ Ճապոնական ինտենսիվության սանդղակով, որը ցույց է տալիս ոչ թե անջատված էներգիան (ինչպես մագնիտուդը), այլ մակերևույթին ցնցումների ընկալման աստիճանը, այն գնահատվել է առավելագույն՝ 7 բալ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի պատճառով զոհվել է 13 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, աղետի հետևանքով բռնկվել են հրդեհներ, վնասվել են ճանապարհներն ու կամուրջները, կան փլուզված շենքեր, իսկ որոշ շրջաններում հոսանքազրկումներ են արձանագրվել։