Ցանկացած երկրի բազա, որն օգտագործվում է Իրանի...

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Ադրբեջանին մեղադրել է իսլամական աշխարհին դավաճանելու մեջ։ Այս մասին հայտարարել է Զինված ուժերի հրամանատարը բանակային ռազմաօդային ուժերի առաջին ստորգետնյա բազայի՝ «Օգաբ-44»-ի բացման արարողության ժամանակ, հայտնում է ISNA-ն։

«Սիոնիստական ​​ռեժիմը հեռու է մեր երկրից, և նրանց ուղղաթիռները պետք է օդում լիցքավորվեն, սա լավագույն հնարավորությունն է՝ թիրախավորելու այդ ինքնաթիռները։ Փորձում են օգտվել նաեւ մեր հարեւան երկրների բազաներից։ Այս երկրները բռնել են իսլամական աշխարհին դավաճանելու ճանապարհը՝ հարաբերություններ հաստատելով Սիոնիստական ​​ռեժիմի հետ՝ չիմանալով, որ այդ հարցը ներառված է Իրանի ռազմավարության մեջ»,- ասել է Բաղերին՝ նկատի ունենալով Ադրբեջանին, որն իր օդանավակայաններն է տրամադրել Իսրայելին։

Նա ընդգծել է, որ Իրանի ռազմական դոկտրինը ենթադրում է, որ եթե աշխարհի որևէ երկրի ռազմաբազա օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ապա այդ բազաները նույնպես կենթարկվեն զանգվածային հարվածի։