ՀՀ քաղաքացի Արամ Մնացականյանի և ընկերոջ Բուլղարիայում պլանավորած հանգիստն ավարտվել է անմարդկային պայմաններում՝ երեք օր խցում անցկացնելով, ծեծով և ոչ պարկեշտ վերաբերմունքով Բուլղարիայի սահմանապահների կողմից:
Արամը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ օգոստոսի 7-ին մեկնել են Բուլղարիա, պետք է հանգիստն այնտեղ անցկացնեին մինչև օգոստոսի 17-ը, սակայն հետ են վերադարձել 10-ին:
«Արդեն հասել էինք սահման, մեզ հետ էլի մարդիկ կային, հերթով ստուգում էին անձնագրերը, փաստաթղթերը ու ճանապարհում էին, մտածում էի՝ մեզ էլ կստուգեն, կճանապարհեն: Մեզ և մի քանի հոգու ևս առանձնացրեցին, կողքի տարածքում ստուգելու, հետո ասացին՝ չէ, դուք մերժված եք, մեր որոշումը վերջնական է»,- պատմեց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ իրենց թուղթ են տվել և ստիպել ստորագրել: «Թղթում գրված էր՝ չկարողացանք համոզել, թե ինչու՝ ենք գնում Բուլղարիա, չնայած նրան, որ բոլոր թղթերը կային, վիզա, գնում ենք հանգստի, տան ամրագրումներ և այլն»,- ասաց նա:
Հարցին՝ ԱԳՆ-ն հայտարարություն էր երեկ տարածել, միգուցե խնդիրը նրանում է եղել, որ ՀՀ քաղաքացիները դիմում են շենգենյան վիզայի համար, այցելում են տվյալ երկիր, ապա մի քանի օրից գնում այլ երկիր և դրա համար են ստիպված վերադառնում ՀՀ, նա ասաց, որ այդ խնդրից տեղյակ են եղել և որ իրենց վիզան բացառապես բուլղարական է եղել և որ պետք է բացառապես հանգստանային Բուլղարիայում, այլ երկիր չէին գնալու:
Ամբողջական հոդվածն այստեղ



