Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը չգիտեին,...

Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Նեերքին Գետաշեն համայնքի բնակիչները մոտ կես ժամով փակել են ճանապարհը՝ պահանջով լուծել ոռոգման ջրի հարցը ու ապամոնտաժել «Հիդրոկորպորացիոն» ՓԲԸ-ին պատկանող հէկը:

Politik.am-ը զրուցել է Ներքին Գետաշեն համայնքիւ ղեկավար Կարո Գևորգյանի հետ՝ հասկանալու խնդրի պատճառները: Վերջինս մեզ հետ զրույցում նշում է, որ հիմնավոր կասկածներ ունի, որի ջուրը կոնկերտ անձ է փակել:

«Ինչ-որ մեկը պրովոկացիա էր արել, ջուրը փակել էր: Թե ով էր արել, այս պահին չգիտեմ: Իմ կարծիքով՝ միտումնավոր ինչ-որ բան է կատարվում: Ջուր կա, գետը լիքն է»,-ասում է նա:

Կարո Գևորգյանը նշում է՝ ակցիայի մասնակիցները քիչ են եղել, բայց եղածներն էլ չգիտեին՝ ինչ է կատարվում.«Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը չգիտեին, որ բողոքի ակցիայի են մասնակցում: Շատերը թյուրիմացության մեջ էին»: 

Ըստ համայնքապետի՝ նախորդ տարիներին էլ են նման դեպքեր եղել՝ գյուղացիներից մեկը ջուրը փակել է, որ մյուսը չօգտվի, քանի որ ջրի պակաս է եղել, բայց այս տարի ոռոգման ջրի խնդիր չունեն, հետևաբար անհասկանալի է շարժառիթը:

Ակցիայիընթացքում տեղում են եղել իրավապահները: Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ իր մտահոգությունների ու կասկածների մասին հայտնե՞լ է նրանց, ինչին ի պատասխան՝ ասաց.«Ոչ, մենք համայնքում կփորձենք հասկանալ՝ ինչ է կատարվել»:

Կարո Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ ոռոգման ջրի հիմքի տարածքը պահպանվող չէ, բնության մեջ է, ով ուզի՝ կարող է բացել-փակել: