«CoinDesk» պորտալի տվյալների համաձայն՝ առևտրային նստաշրջանի ընթացքում բիթքոինը թանկացել է 6,67 տոկոսով՝ հասնելով 50 735 դոլարի:
Երևանի ժամանակով 12:32-ի դրությամբ բիթքոինի փոխարժեքը կազմում էր 50 756 հազար դոլար (+6,71 տոկոս):
Բիթքոինը համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը հիմնված է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա, որը կարող է «ստանալ» (թողարկել) համակարգին մասնակցող ցանկացած օգտատեր:
Դա անելու համար հարկավոր է համակարգի նոր բլոկներ ստեղծել: