ԲՀԿ պատգամավորը առաջարկում է՝ աշխատանքի ընդու...

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է աշխատանքի ընդունելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն: 

«Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ անընդհատ մարդիկ բարձրացրել են մեկ խնդիր՝ 35-40 տարեկանից սկսած աշխատանքի ընդունվելիս ունենում են խնդիր: Աշխատանքային հարաբերությունների ծագման պահին նաև ընթացքում մարդիկ գանգատվում են, որ տարիքը հանդիսանում է խնդիր և մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Եվ այսպես առաջացավ միտք՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությամբ հանդես գալ, շարադրել, որ արգելված խտրականությունների շարքին դասվի աշխատանքի ընդունելիս և աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումը»,-նկատեց պատգամավորը: