ԲՀԿ-ն դահլիճը չի լքել. Արման Աբովյանը` այսօրվ...

«Նիստերի դահլիճը չեն լքել, պարզապես ինչ-որ պետք է ելույթներում ասվել էր, և մի պահ դուրս եկանք»,- այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը` մեկնաբանելով այն տեղեկությունները, թե այսօրվա լարված նիստի ժամանակ խմբակցության անդամները ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը:

Այսօրվա նիստին անդրադառնալով` պատգամավորը նշեց. «Խնդիրը նրանումն է, որ, ցավոք սրտի, այսօր անառողջ իրավիճակ է ձևավորվում, այս մասին արդեն խոսել ենք մեր ելույթներում: Ամենակարևորը` մթնելորտը պետք է կառուցողական և աշխատանքային լինի, իսկ նման իրավիճակները չեն նպաստում դրան»,- ասաց նա:

«Իմ քայլը»-ի պատգամավորների ելույթներին և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անդրադարձին Աբովյանը չցանկացավ մեկնաբանություն տալ: 

Հիշեցենք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը»-ի պատգամավոր Արեն Մկրտչյանը խոսեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Գյումրիի օդանավակայանի և օդային ուղևորափոխադրումների վերաբերյալ ֆեյսբուքյանբ երեկվա անդրադարձի մասին` այն որակելով «բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ»։