Բեռլինը հայտարարել է Շոլցի և Ուկրաինայի հարցո...

Բրյուսելում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և մի շարք այլ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ Ուկրաինայի թեմայով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները։

«Եվրամիության մի քանի երկրներ Բրյուսելում հանդիպելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Վոլոդիմիր Զելենսկու հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրավերով տեղի կունենա նաև Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի երկրների ոչ պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի նաև դաշնային կանցլեր Շոլցը»,- հայտնել է Բյուխները։

Հանդիպմանը ընթացքում մասնավորապես կքննարկվի Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու հարցը։