
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին ժամը 00։11-ին ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 4-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:47-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան: