Բելառուսը հայտնել է զորամասի վրա ԱԹՍ արձակելո...

Բելառուսում զինվորականները ձերբակալել են անօդաչու թռչող սարքի օպերատորին, որը փորձել է այն արձակել զորամասերից մեկի վրա: Այս մասին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Զինված ուժերի զինծառայողները կանխել են պահպանվող տարածքներ և օբյեկտներ թափանցելու փորձերը։ Ձերբակալվածները հանձնվել են իրավապահ մարմիններին։ Նաև ձերբակալվել է անօդաչու թռչող սարքի օպերատորը, որը զորամասերից մեկի տարածքի վրա թռչող սարքի արձակման փորձ է արել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հավելել են, որ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով կանխվել է պահպանվող տարածքի վրա թռչող սարքերի թռիչքների մի քանի փորձ։