Մինսկը պատրաստ է համագործակցության և աջակցում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդլայնմանը նրա բոլոր անդամների համար շահավետ պայմաններով, հայտարարել է Տաջիկստանում Բելառուսի դեսպան Վիկտոր Դենիսենկոն։ Այս մասին հաղորդում ԷТАСС գործակալությանը։
«Բելառուսը եղել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման նախաձեռնողներից մեկը և միության ամբողջ պատմության ընթացքում համոզվել է դրա արդյունավետության հարցում: Մենք միշտ բաց ենք համագործակցության համար և ավանդաբար հանդես ենք գալիս ԵԱՏՄ-ի ընդլայնման օգտին՝ նրա անդամների համար փոխշահավետ պայմաններով», - ասել է նա՝ ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի գործունեության հարցերին նվիրված գիտագործնական համաժողովում, որը կայացել Է Դուշանբեում:
Բելառուս դիվանագետը հիշեցրել է, որ 2021 թվականի արդյունքներով՝ երրորդ երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առևտրի ծավալը գերազանցել է 844 միլիարդ դոլարը, իսկ 2020 թվականի համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 35 տոկոս։ Նա նաև նշել Է միության ներսում փոխադարձ առևտրի ծավալների աճը, որը 2021 թվականին կազմել է 72,6 միլիարդ դոլար և մեկ տարվա ընթացքում աճել 32 տոկոսով։
«ԵԱՏՄ-ն ունի այն զգալի տնտեսական ներուժը, որն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում», - ասել է Դենիսենկոն։ Նա հավելել Է, որ ԵԱՏՄ երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 180 միլիոն. դա մոլորակի ամբողջ բնակչության 2,4%-ն Է, իսկ անդամ երկրների միագումար ՀՆԱ-ն համաշխարհային ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է 2,3%-ը։ ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, դիտորդ պետությունների կարգավիճակ են ստացել Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան:
ԵԱՏՄ-ի գործունեության, Տաջիկստանի և ԵԱՏՄ անդամ երկրների գործարար շրջանների առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին գիտագործնական համաժողովի կազմակերպիչն էր Տաջիկստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աջակցությամբ: