Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությու...

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը (WCRC) աջակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների համաժողովի կոչին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, և կոչ է անում ներգրավված կողմերին ձգտել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատմանը:

WCRC-ն նկատում է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում Լաչինի միջանցքով իրականացվող բեռնափոխադրումները էլ ավելի սահմանափակելուց հետո Ադրբեջանի կառավարությունը հունիսի 15-ին ամբողջությամբ փակեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախինկապող ճանապարհըինչը հանգեցրեց աճող հումանիտար ճգնաժամի։

««Համաշխարհային քաղաքականությունըտարածաշրջանային դինամիկան և կուսակցական դաշինքները հաճախ մթության մեջ են թողնում որոշ ճգնաժամեր և կենտրոնանում միայն դրանցից մի քանիսի վրաԱրցախում ներկայիս ճգնաժամը պահանջում է անհապաղ ուշադրություն և հանգուցալուծումորը դուրս կլինի արգելափակված կյանքի ճանապարհի բացման շրջանակից և կհանգեցնի արդարության ու հարատև խաղաղության հաստատմանը»,ասել է Մերձավոր Արևելքում հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի պաշտոնակատար Փոլ Հայդոսթյանը:

«Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կենսական նշանակության դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական սնունդը», - ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հուլիսի 25-ի հայտարարության մեջ: «Մրգերըբանջարեղենը և հացը օրըստօրե պակասում և թանկանում ենմինչդեռ այլ սննդամթերքներըինչպիսիք են կաթնամթերքըարևածաղկի ձեթըհացահատիկըձուկը և հավըհասանելի չեն»:

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանն ու Հայաստանը «երկար տարիներ ներգրավված են Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում»որտեղ էթնիկ հայկական տարածքը գտնվում է Ադրբեջանի սահմաններում:

«Հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը այդքան էլ արդյունավետ չէինև 2020թերկու կողմերի միջև նոր պատերազմ սկսվեցորը տևեց վեց շաբաթ մինչև կնքվեց զինադադար Ռուսաստանի միջնորդությամբինչի արդյունքում Հայաստանը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանի որոշ մասեր և հարակից յոթ շրջաններ», - զեկուցում է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը: «Հայկական վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը Լաչինի միջանցքն էր։ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը հետ վերցրեց ճանապարհը շրջապատող տարածքներըև ըստ զինադադարի համաձայնագրիռուս խաղաղապահները կվերահսկեն և կապահովեն ճանապարհի անվտանգությունը»։

ԱյնուամենայնիվԱդրբեջանի կառավարությունը հրաժարվում է ստանձնել համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները և փոխարենը օգտագործում է ճանապարհի արգելափակումը Հայաստանի կառավարության և բնակիչների վրա ճնշումն ուժեղացնելու համարնպատակ ունենալով ստանալ զիջումներ Արցախի վերահսկողության վերաբերյալ իր պահանջներում:

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը դատապարտում է անմեղ մարդկանց առողջությունն ու կյանքը որպես քաղաքական լծակ օգտագործելու մարտավարությունը և կոչ է անում իր անդամներին հանդես գալ շրջափակման վերացման և անկեղծ բանակցությունների օգտին՝ արդար և տևական խաղաղություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: