Բախումներ՝ Թբիլիսիի կենտրոնում

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց և Պիոներների պալատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա տեղի են ունեցել բողոքի երկու ակցիաներ, որոնց իրարից բաժանել է ոստիկանների պատնեշը: Այս մասին գրում է INTERFAX-ը:

Խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հրապարակը զբաղեցրել են ռադիկալ խմբավորումներըև հայտարարել են, որ մտադիր են վերականգնել Թբիլիսիում կարգ ու կանոնը և դադարեցնել «այլասերվածների երթերը և ակցիաները»:

Ոստիկանության պատնեշի մյուս կողմում 18 օր շարունակ բողոքի ակցիաների մասնակիցներն են եղել, ովքեր պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականը:

Այս առճակատման մեջ արդեն առաջին բախումն է եղել և քաշքշուկի արդյունքում «վրացական երթ»-ի մասնակիցները վնասել են հակառուսական ակցիայի մասնակցի գլուխը: Ոստիկանությունն օպերատիվ կերպով տուժածին մոտեցրել է շտապ օգնություն մեքենայի մոտ: