Բաբայանի պաշտոնավարման ընթացքում Արցախի ԱԽՔ-ի...

ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021 թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020 թ․ հոկտեմբեր ամսին պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից, նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց Արցախի ԱԽՔ Սամվել  Բաբայանի պաշտոնավարման 5-6 ամսվա ընթացքում խոշոր վնաս է հասցվել պետությանը։ 

Հիշեցնենք նաև, որ տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր, որ Սամվել Բաբայանի պաշտոնավարման ընթացքում Արցախի ԱԽՔ «սեյֆից» անհետացել է 108 մլն դրամ։ 

Հետաքրքիր է, որ Սամվել Բաբայանը Արցախի ԱԽՔ նշանակվելուց հետո գնել էր BMW X7-ը, որն  արժի 100 մլն դրամ, իսկ մեքենայի 44 oo 444 պետհամարանիշը արժի 8 մլն դրամ։ Փողի կորուստը և Բաբայանի մեքենայի գնումն իհարկե փաստարկված  փոխկապակցված չեն և դեռ պնդում չէ մեր կողմից, բայց կարծում ենք իրավապահների ուշադրությանը արժանի հանգամանք է։