ԱԺՃ-ն հայտնել է, որ չի ընդունում Ադրբեջանում...

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը (ԱԺՃ) հայտնել է, որ չի ընդունում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները։ Այս մասին տեղեկացրել է «Թուրանը»։

Կուսակցության փետրվարի 7-ի երեկոյան հրապարակած հայտարարությունում հիշատակվում է, որ այն  բոյկոտել է այդ ընտրությունները ազնիվ քաղաքական մրցակցության բացակայության, քաղաքացիների ազատության ճնշման քաղաքականության, իշխանությանը քննադատողների եւ լրագրողների դեմ բռնաճնշումների պատճառով։

Փաստաթղթում այնուհետեւ նշվել է, որ փետրվարի 7-ի ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը, քանի որ անցել են մրցակցության լիակատար բացակայության, իրավունքների եւ ազատությունների համատարած ճնշման, վախի եւ սպառնալիքների մթնոլորտում։

«Հայտարարված արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքն ու լեգիտիմ չեն»,- ասված է փաստաթղթում։

ԱԺՃ-ն հայտարարում է, որ օգտագործելու է բոլոր սահմանադրական միջոցները, որպեսզի  հասնի ազատ եւ արդար ընտրությունների անցկացման։