Բայրաքթարը՝ Ալիևին. «Թող մեր միասնությունն ու...

Baykar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը հայտնել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում նա պետության ղեկավարին տեղեկացրել է այն նախագծերի մասին, որոնք Baykar Technology ընկերությունն իրականացնում է Ադրբեջանում։

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Թող մեր միասնությունն ու եղբայրությունն Ադրբեջանի հետ հավերժ լինեն»,— նշել է Բայրաքթարը հրապարակման մեջ։