Շաբաթվա սկզբից ուսապարկերն իրենց ռեպերտուարի մեջ էին, մոտավորապես «մահվանից առաջ՝ հարսանիք» խելահեղության տրամաբանությամբ։ Անկախ հունիսի 7-ի ընտրությունների՝ ԿԸՀ-ի կողմից խեղված արդյունքներն ուժի մեջ թողնելու ՍԴ որոշումից, ՔՊ-ականները եւ հատկապես նրանց պարագլուխ Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտակցում են, որ 1991-ի անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի պատմության վատագույն ընտրություններից մեկն էր սա։ Ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես եվրոպացի դիտորդները հունիսի 8-ին, ըստ էության, արձանագրեցին, այնպես էլ այն, որ որեւէ գիտակից անձ չի կարող դրանք ազատ կամ արդար կոչել։ Այդ ընտրությունները վատագույնն էին իշխանության կողմից երբեւէ գործադրված տոտալ ճնշումների, իրավական համակարգը սեւ քարոզչության գործիք դարձնելու, թոշակների, ապահովագրության, զինծառայության ժամկետի կրճատման ու չգիտես էլ ինչ տեսքով եւ անունների ներքո բաժանված աննախադեպ ծավալների ու համատարած ընտրակաշառքների արդյունքում, ինչը որեւէ նախկին իշխանություն չէր արել։ Նախկինները 5․000-10․000 դրամ էին բաժանում, իսկ ուսապարկերը ամեն հնարավոր նյութական ու ոչ նյութական ընտրակաշառք բաժանեցին՝ ցուցադրաբար ու համատարած, ու այդքանից հետո ձայներ չստացան, ստիպված եղան ընտրակեղծիքի, ԿԸՀ-ի կողմից Ընտրական օրենսգիրքը ոտնահարելու ճանապարհով ԲՀԿ-ից ձայներ ու մանդատներ գողանալ։ Ցավալի է, որ բացեիբաց գողացված ձայներն ու մանդատները գոնե ՍԴ որոշմամբ ԲՀԿ-ին չվերադարձվեցին։Սակայն կարեւորն այն է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի ձեռքում դեռ կան խաղաթղթեր, եւ առջեւում կարող են լինել էական, որոշիչ զարգացումներ։ Առայժմ, սակայն, տեսանելի է միայն այն, որ Փաշինյանի նյարդային հրահանգների, կատարելապես հիմնազուրկ գործողությունների արդյունքում հունիսի 7-ից ի վեր Հայաստանում կրքերը ոչ թե հանդարտվում են, այլ միայն՝ շիկանում։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող տասնյակ տնտեսական կառույցներում աշխատանքը դադարեցնելը՝ պետության հարկադիր միջամտությամբ, մեկ օրում, առանց հիմնավորման, ոչ միայն պետականության, օրինականության, այլեւ գիտակցության ու տրամաբանության իսպառ բացակայության դրսեւորում է։ Իսկ այդ, թող ներվի այս բառը՝ անասնական հարձակումը Գագիկ Ծառուկյանի վրա, իր առանձնատանը, հետո էլ այդ կադրերը հրապարակելը ոչ միայն փաշինյանական կամակատարների հանցավորության, այլասերվածության ու բարոյազրկության գագաթնակետն էին, այլեւ ուղղակի մարդկային վարվեցողության նորմերից հեռու փողոցային խուժանի վարք։ Սակայն ամենաէականը՝ Ծառուկյանի հանդեպ այդ գիշատչային հարձակումը, գետնին տապալելու կենդանական մղումը ցուցիչ էին մի իրականության, որ Փաշինյանի խելահեղությունը հասել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» մեջ նկարագրված մոլագարությանը։ Դրականն այդտեղ այն է միայն, որ մոլեգնության հասած կենդանիները սովորաբար իրենք են անշնչանում։
Կարծում եմ՝ Փաշինյանին մոլեգնության հասցրեց ոչ միայն ամեն քայլափոխի բախումների վերածված ՔՊ-ական ընտրարշավը՝ հասարակության անթաքույց արհամարհանքով իշխող ուժի հանդեպ։ Նաեւ արտաքին գործոնները, գրեթե բոլոր միջազգային կենտրոնների մի փոքր քողարկված արհամարհանքը Փաշինյանի հանդեպ, որը նրան գցել է ծուղակը, եւ որտեղից չի փրկի ոչ մի ընտրությունների արդյունքների կեղծում եւ չի օգնի դուրս գալ։
Հունիսի 7-8-ին հարեւան Թուրքիայում, Անկարայում գումարվել էր ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովը։ Դատելով միջոցառման արդյունքներով ընդունված հռչակագրից՝ դա ոչ մի շոշափելի արդյունք չգրանցած, ձեւական միջոցառում է եղել, որտեղ իրադարձությունները միայն Թրամփի հայտարարություններն էին, ամենաուշագրավն էլ Իրան-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրի գործողության ավարտի ազդարարումն էր։ Այնքան ձեւական, որ մի ներքին կարեւոր քննարկումներ չունեցած գագաթնաժողով էր, որ Ուկրաինայի եւ Սիրիայի նախագահների ներկայությունն էր այդտեղ իրադարձություն։ Հետեւաբար, եթե լիներ Վաշինգտոնի բարի կամքը, խաղաղության գործընթացի, TRIPP ծրագրի համատեքստում, որպես ողջ Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում՝ ԱՄՆ-ի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերություն ունեցող միակ երկրի՝ Հայաստանի ներկայացուցիչ, հյուրի կարգավիճակով Անկարա կհրավիրվեր նաեւ ՀՀ նախագահը կամ վարչապետը։ Այն ռազմավարական համագործակցությունը, հատկապես Հայաստանի սահմանների եւ TRIPP-ի առնչությամբ, որ ԱՄՆ-ն հաստատել է Հայաստանի հետ, դա նվազագույնն է, ինչ պետք է արվեր։ Իսկ Փաշինյանին, ի տարբերություն Վոլոդիմիր Զելենսկու եւ Ահմեդ ալ Շարաայի, չէին հրավիրել, ու դա գալիս է հենց արհամարհանքից։Ռուսաստանի կողմից աջուձախ արգելվող հայաստանյան գյուղմթերքի ներմուծման խորքին Փաշինյանը ճամարտակում էր, թե ընտրություններից անմիջապես հետո կմեկնի Մոսկվա եւ ծագած խնդիրները կկարգավորի։ Մինչդեռ Փաշինյանին նվաստացրին այնքան, որ Մոսկվայի փոխարեն հարկադրված եղավ խնդրել, որ գոնե Եկատերինբուրգ հրավիրեն, որտեղ նրան չդիմավորեց որեւէ մեկը ՌԴ նախագահի կամ վարչապետի շրջապատից, գոնե նրանց աշխատակազմերից, այլ ուղարկել էին ՌԴ ԱԳՆ արձանագրային բաժնի պետի տեղակալին։ Եկատերինբուրգում Փաշինյանը ՌԴ վարչապետին հանդիպեց եւ ոչ մի հարց էլ չկարգավորեց՝ հակառակ գետնատարած պահվածքին եւ ռուսական բիզնեսի համար Հայաստանում առավել նպաստավոր պայմաններ խոստանալուն։ Էլ չասած, որ քծնելու շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ից մի «մտավոր գերզարգացած» էլ մինչ այդ հայտարարել էր, թե TRIPP-ը ԵԱՏՄ կանոնակարգերով կաշխատի։
Իսրայելում էլ երկու ռեզոնանսային իրադարձություն եղավ՝ Հայաստանին առնչվող, որոնց կապակցությամբ Փաշինյանը գլուխը «կախեց» ու նախընտրեց ձայն չհանել։ Առաջինը․ 2026թ. հունիսի 6-ին Վաշինգտոնից տարածվեց CNN-ի ընդարձակ լրագրողական հետաքննությունը, որտեղ բացահայտվում էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար Իսրայելը ոչ միայն վաղուց լրտեսական ամրություններ եւ զինտեխնիկա է տեղակայել Ադրբեջանում, այլեւ պատերազմի ժամանակ անձնակազմ է գործուղել Ադրբեջան եւ երկրի հարավից (ենթադրաբար, նաեւ Արցախի՝ օկուպացված տարածքներից) ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի դեմ։ Ինչն արժե մեծատառերով գրել՝ Իսրայելի կառավարությունը CNN-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան, տեղեկատվությունը չէր հերքել։ Բաքվում Ալիեւի լաքեյներից Հիքմեթ Հաջիեւն էր իբր հերքել CNN-ի տեղեկատվությունը, սակայն նրա ասածները կարող է հաշվի առնել, դիցուք, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը նրան Դիլիջան էր հրավիրել, բայց ոչ՝ մնացյալ աշխարհը։
Երկրորդ․ ավելի հզոր քայլը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր, այն ժամանակ, երբ Փաշինյանն իբր հայոց պետականությունն ամրացնելու անվան ներքո զբաղված է հավաքական հայության կառույցներին, ինքնությանն ու իրավունքներին անկանոն ու անգիտակից հարվածներ հասցնելով, դրանք երբեմն իրապես վտանգելով։ Իսկ Իսրայելի կառավարությունում հիմարներ չեն նստած։ Եթե Իսրայելի գոյության ողջ ընթացքում՝ 78 տարի, Հրեից պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ այսօր ճանաչում է, նշանակում է՝ Իսրայելում գիտակցում եւ կանխատեսում են, որ առաջիկա տարիներին հայոց իրավունքները, ցեղասպանությունն ու Սեւրի դաշնագիրը հնարավոր է դառնան Մերձավոր Արեւելքում զարգացումների լեյտմոտիվ։ ԱՄՆ-ն հենց այնպես չէ Հայաստանում հաստատվում․․․ Փաշինյանն այնքան թուլամիտ է, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնում ի զորու չէ հայության առնչությամբ գիտակցել այն, ինչ մարդիկ Իսրայելում ոչ միայն տեսնում են, այլեւ համընթաց քայլում։
Վերջապես, Փաշինյանին Բրյուսել նույնպես չհրավիրեցին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Հայաստան։ Սակայն որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան եւ պրոռուսական մեդիա-փորձագիտական շրջանակների կարճամիտ դատողությունները Եվրահանձնաժողովի նախագահի այցը ներկայացնեն իբրեւ Փաշինյանին աջակցություն, ամենից մեծ խնդիրը Փաշինյանի համար հենց այդ այցն ազդարարեց։ Ֆոն դեր Լայենի՝ Բաքվում թե Երեւանում կատարած բոլոր հայտարարությունների շարքում միակ գործնական ու ապագա կանխորոշող արձանագրումն այն էր, որ ՀՀ-ի համար բացվում է ԵՄ շուկան։ ԵՄ-ն Հայաստանում կառույցներ է ստեղծում, որ թույլ կտան մի թռիչքով, երկու տարում Հայաստանը հասցնել DCFTA (Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի) գործադրման եւ ԵՄ-ի հետ տնտեսական ասոցացման նույն մակարդակին, որին 2013-ին ԵՄ-ի հետ Ասոցացաման համաձայնագրեր կնքած Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը մեկեւկես տասնամյակում դեռ չեն հասել։ Ինչո՞ւ է Հայաստանը թռիչքաձեւ հասցվում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի մակարդակին։ Հաստատ՝ ոչ նրա համար, որ Փաշինյանն իր կրիայի քայլերով տեսնի` երբ կարող ենք հասնել ԵՄ չափանիշներին։ ԵՄ-ն ուղիղ ներգրավմամբ Հայաստանը հասցնում է այն մակարդակին, որպեսզի 2028-ին Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Acquis-ի 31 գլուխների բանակցություններն ավարտելով, այդ փորձով եւ ավելի արագ 2028-ին սկսի եւ 2030-ին ավարտի նույն բանակցությունները Վրաստանի եւ Հայաստանի հետ՝ բոլոր 4 պետություններին դարձնելով պատրաստ՝ հայտարարված 2030-ի ընդլայնման շրջափուլում ԵՄ-ին անդամակցելու։ Կարելի է ասել՝ Մոսկվան եւ Բրյուսելը Հայաստանի առնչությամբ ուղիղ հարաբերություններ են պարզում․ Մոսկվան պահանջում է ԵՄ անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնել, Բրյուսելն էլ, ի պատասխան, Հայաստանը թռիչքաձեւ արագությամբ հասցնում է ԵՄ-ին անդամակցելու մակարդակի։

Այնպես որ, բոլորը գործում են արագ եւ վճռական, նույնիսկ ջանք չթափելով՝ Փաշինյանին կատարվողը բացատրել, էլ ուր մնաց՝ Փաշինյանին հաշվի առնել։ Իսկ Փաշինյանն իր անմեղսունակ ու «գլուխը կախ» վիճակում ո՛չ կարողանում է շուրջբոլորը կատարվողը հասկանալ, ո՛չ համարժեք արձագանքել, հազիվ փորձում է այդ ահռելի զարգացումների հորձանուտում մի երկու քարոզչական փուչիկ օդ արձակել։ Միջազգային զարգացումներից գլուխ չհանելով՝ Փաշինյանը հույսը դրել է նրա վրա, թե ներքին տեռորով Հայաստանում իշխանություն կպահի։ Մինչդեռ, ներքին հիստերիան ու տեռորը կարող են ընդվզում պայթեցնել եւ ուսապարկերի համար վերջաբան նշանակել։