«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» աշխատանքը լինելու է բազմավեկտոր, աշխատելու է թե՛ տեղական դիտորդական կազմակերպությունների հետ, թե՛ իրենք են իրականացնելու դիտորդական առաքելություն։ Այդ մասին այսօր «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամների մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մենք լինելու ենք ամենասուր տեղերում, որովհետև այս ընտրություններն աննախադեպ կարևորություն ունեն։ Սա լոկ ընտրություն չէ, որը որոշելու է Հայաստանի տնտեսական կայունությունն առաջիկա տարիներին։ Այս ընտրությունները որոշելու է Հայաստանի լինելիությունն ընդհանրապես»,- նշեց նա։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ իրենք լինելու են այնտեղ, որտեղ կլինի անաչառ գնահատականի անհրաժեշտություն։ Նա նաև տեղեկացրեց, որ ատելության խոսքի հետ կապված արդեն դիմել է միջազգային կառույցներին։



