Այս շաբաթ լավ լուր կունենանք. մեծ խմբաքանակ ա...

Այս պահին մոտ 35 ավտոբուս է երթեւեկում 3 նոր գծերում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նոր «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր ծավալի ավտոբուսների շահագործմանը:

«Մինչեւ մայիսի 5-ը ոլորտի պատասխանատուները խոսք են տվել, որ 4-ևրդ գիծը գործարկվի: Բացի այդ, այս շաբաթ լավ լուր կունենանք եւս մի մեծ խմբաքանակ ավտոբուսների գնման, արդեն ավելի մեծ չափերի: Ավելի մեծ տարածք կարող ենք ծածկել՝ որակյալ սերվիսով»,-ասաց նա: