Այրվել է Արարատի մարզպետարանի հարևանությամբ գ...

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող բնակելի վագոն-տնակում հրդեհ է բռնկվել:  

Դեպքի վայր է ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Մինչ հրեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:  

Պարզվել է, որ այրվել է տնակն ամբողջությամբ՝ իր գույքով:  

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանութան Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տնակի սեփականատիրոջ ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: