Այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցո...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը։

«Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները», — գրել է Վոլոդինը՝ սոցիալական ցանցերում։

Նա հավելել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է։

«Միևնույն ժամանակ, պետք է որոշում կայացնել։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին», — նշել է Վոլոդինը։