Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի...

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13։38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։