«Ադրբեջանն այսօր Հայաստանի և Արցախի վրա ճնշման նոր գործիքներ ունի: Առաջին հերթին դա վերաբերում է, օրինակ՝ Սյունիքին, որովհետև այնտեղ ճանապարհների մի հատվածը՝ մեզ համար կարևոր ռազմավարական նշանակության ճանապարհային մասը կամ հատվում է այս պահին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների հետ, կամ գլխավոր մայրուղին անցնում է ադրբեջանական դիրքերին բավականին մերձ հատվածներով: Ըստ էության, ճանապարհի բավականին մեծ հատված գտնվում են Ադրբեջանի ուղիղ վերահսկողության ներքո, այսինքն Ադրբեջանի համար ստեղծվել է ճնշման տարբեր գործիքներ և փորձելու է իր առավելագույն խնդիրները, որոնք դրել են, հասնել դրանց լուծմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:



