Ավարտվել է Սոլեդար քաղաքի ազատագրումը. Ռուսաս...

Հինգշաբթի երեկոյան ավարտվել է Սոլեդար քաղաքի ազատագրումը ուկրաինական կազմավորումներից, ուրբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հունվարի 12-ի երեկոյան ավարտվել է Սոլեդար քաղաքի ազատագրումը, ինչը կարևոր է Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունները շարունակելու համար», - հայտնել են նախարարությունից։

«Սոլեդարի վրա լիակատար վերահսկողություն հաստատելը հնարավորություն է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները հարավ-արևմտյան Արտեմովսկ քաղաքում, այնուհետև արգելափակել ու «կաթսա» մտցնել այնտեղ մնացած Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները»,-հավելում է նախարարությունը։