Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն...

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:40-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Հարություն Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 35-ամյա Մելիք Ն.-ի բվարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով պատին: 
 
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: