
Երեկ՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:10-ի սահմաններում, Աշտարակի խճուղում՝ դեպի 6-րդ թաղամաս տանող կարջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Կոտայքի մարզի բակիչ 27-ամյա Տիգրան Խ.-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահե Ղ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Վարոս Ե.-ն և 57-ամյա Անահիտ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: