Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայրը՝ Սարգիս Դավթյանը, պաշտոնի է նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ բավական բարձր աշխատավարձով։
Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմեց Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերություն, որտեղից, սակայն, հրաժարվեցին մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ԶՄՊԿ, իսկ ԶՄՊԿ-ն էլ հեռախոսազանգերը թողեցին անպատասխան։ Արդյունք չտվեց նաեւ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ կապ հաստատելու փորձերը։
Հուսանք՝ շահագրգիռ կողմը, մասնավորապես՝ Արթուր Դավթյանը կարձագանքի տեղեկությանը, որը հնարավորություն կտա փարատել կամ հաստատել կոռուպցիոն հնարավոր դրսեւորումների վերաբերյալ դատողությունները։ Նկատենք, որ Սարգիս Դավթյանը տարիներ առաջ եղել է Շիրակի մարզի Հոռոմի գյուղապետը։



