Արթուր Դանիելյան. 35 տարի առաջ նույն վայրում...

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին.

«Իրանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները կհանվեն, սրա մասին արդեն համաձայնություն կա Վիեննայում: Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորքը հնարավոր է տեղակայվի Ղազախստանում: Երեկվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարվեց, որ Դոնբասի խնդիրը խոչընդոտ չի հանդիսանա Ուկրայինայի` ՆԱՏՕ-ի անդամակացությանը:

Ու եթե սա է ձեզ զարմացնում, ասեմ իմանաք, ռուսական ԿՊՌՖ-ի ռադիկալ թևը պլանավորում ա սեպտեմբերին միավորվել Նավալնու հետ ու կիլդիմ շինել պետդումայի ընտրություններից հետո: Իմիջիայլոց, ԿՊՌՖ-ը Պետդումայի` մեծությամբ երկրորդ ֆրակցիան է:

Վաղը ժնևում հանդիպում են Բայդենն ու Պուտինը: 35 տարի առաջ նույն վայրում հանդիպել էին Գորբաչյովն ու Ռեյգանը, որտեղ սկիզբ դրվեց ԽՍՀՄ փլուզման վճռական փուլին»։