
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի տարածքում գազի արտահոսքից բեռնատարում պայթյուն է տեղի ունեցել և ավտոմեքենան այրվում է:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Չինարիի ՀՕՊ ՀՓԽ խմբից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 41-ամյա Վահե Գ.-ին պատկանող բեռնատարում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: