
Այսօր՝ մարտի 19-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Մ.-ի վարած Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 37-ամյա Վահան Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Հայկազ Մ.-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Քրիստինե Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ մնալով ավտոմեքենայի և բետոնե սյան արանքում:
Վթարի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապա քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: