Մայիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Մրգավան գյուղից բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կոնֆետների փաթեթ, որի մեջ սպիտակ փոշենման զանգված կար։
Ըստ 21-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը կրիստալ է, գնել է Երեւանում՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։



