Արտառոց դեպք Գյումրիում․մայրը բողոքել է, որ բ...

Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քանի տղաներ, որոնք սովորում են դպրոցներից մեկի 7-րդ, 5-րդ և 3-րդ դասարաններում, ինչպես նաև  քոլեջներից մեկի 10-րդ դասարանի մի տղա, 10 օր առաջ ֆուտբոլի դաշտ են տարել իրենց թաղում բնակվող 5-ամյա  տղայի ու սեռական բնույթի բռնի հարաբերություն են ունեցել նրա հետ։ Երեխայի մայրը դիմել է ոստիկանություն։ Դպրոցահասակներն ու քոլեջում սովորող պատանին ծնողների հետ հրավիրվել են ոստիկանություն։ Գործն այս պահին Շիրակի մարզային  քննչական վարչությունում է։