
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադարձավ հավանական կադրային փոփոխություններին՝ տեղեկացնելով, որ որևէ մեկին չի հորդորել ազատման դիմում գրել:
Նախարարը պատասխանեց նաև հարցին, թե արդյոք ստացե՞լ է 2026 թվականից կենսաթոշակները բարձրացնելու առաջադրանք:
«Մենք զբաղվելու ենք Կառավարության ծրագրի իրականացմամբ և՝ տարբեր գործիքներով, որոնք մինչ օրս էլ իրականացվել են. դա հատկապես հետվճարի համակարգն է անկանխիկ գործարքների միջոցով, որը մենք փորձում ենք խթանել և շարունակելու ենք խթանել՝ գուցե նաև փոփոխություններ իրականացնելով սահմանաչափերի մեջ դեպի աճ, աճման ուղղությամբ:
Երբ որոշումները կկայացվեն, դրա մասին պատշաճ կտեղեկացվի հանրությունը»,- ասաց նա: