Արմավիրում հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկու...

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Քարակերտ բնակավայրի գազալցակայանի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 
 
Դեպքի վայր են ժամանել Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատիներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ վերամբարձ կռունկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Խաչիկ Ռ.-ն, գազալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 
 
Դեպք փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է՝ թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել: