
Այսօր՝ հոկտեբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանարհին՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Վարդան Հ.-ի վարած էլեկտրական «BYD»-ն և 47-ամյա Սեյրան Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դվին» ռեստորանային համալիրի աշխատակիցները, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: