Ինչ է իրենից ներկայացնում այդ փաթեթը և ովքեր են դրա պատասխանատվությունը փորձում գցել ժողովրդի վրա և ինչ մեխանիզմով:
Հայաստանի կապիտուլացիայի փաթեթն իր մեջ ներառում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում, Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որից հետո առանց Սյունիք Հայաստանի վիլայեթացում՝ որոշ ժամանակ հետո Հայաստանի վերացում աշխարհի քաղաքական քարտեզից:
Այս ամենը պատասխանատվությունը փորձում են գցել ժողովրդի վրա հանրաքվեով: Իշխանական թիմն ու թիմի գլուխը բաց տեքստով ասում են, եթե չտանք Արցախը նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր ենք ստանալու, ասել է, թե վախեցնում եմ մարդկանց, որպեսզի ամեն կերպ ժողովուրդը համակերպվի այդ մտքի հետ, այս թեզի դեմ որպես նոր «ընդդիմադիր» «ընդդիմանում» է Ռուբեն Վարդանյանը հանրաքվեով. սա «ժողովրդի» անունից նոր դավադրություն է հայի և Հայաստանի դեմ:
Ծնողն իր զավակին չի ընտրում՝ կամ իր զավակն է, կամ իրենը չէ, հանրաքվեով Հայրենիք չեն ընտրում:
Մեր տեղական լիբերալներին(արևմտամետներին), որ տեսնեք հարցրեք, դուրները գալիս է իրենց արածը:
Գրում է Ազատ Ադամյանը իր ֆեյսբուքյան էջում



