«Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գաղափարը Ադրբեջ...

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի ղեկավարը երեկ  հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է: Այս գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

««Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է, մեր հայրենակիցների միջազգային իրավունքներին համահունչ պահանջ և ոչ միայն Ադրբեջանի, այլև հայ ժողովրդի շահերին համապատասխանող հարց։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։

Սա երեկ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի ղեկավարը, ով նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է։ Մինչդեռ ՀՀ իշխանական քարոզչամեքենան փորձում է հայ հասարակությանը համոզել՝ կեղծ լուրեր տարածելով, թե իբր Ադրբեջանը հրաժարվել է իր զավթողական ծրագրերից։ Սակայն ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ շարունակում են անթաքույց բարձրաձայնել այդ ծրագրերը, որոնց չտեսնելը, չգիտակցելը և ժամանակին չկանխելը լուրջ ռիսկեր է պարունակում»,-գրել Հայրապետյանը: