Արդեն Երեւանում են 8.6 մետրանոց 53 նոր ավտոբո...

Չինաստանից Երեւան է հասել 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կարապետյանը նշեց, որ առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է՝ 53 ավտոբուս, իսկ մնացածը կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նա դժվարացավ ժամկետ ասել, թե նոր ավտոբուսները երբ երթուղի դուրս կգան: «Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշեց Կարապետյանը:

Ըստ խոսնակի՝ մինչեւ տարվա վերջը ուժի մեջ է, բոլոր ավտոբուսները արդեն Փոթիի նավահանգստում են: