Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո...

 Արցախում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպքեր:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 52 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 747 քաղաքացու հետազոտություն, որից 1 070-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։