Հայաստանում պետք է նոր մակարդակի վրա դնել ռազմական գիտությունը, վերականգնել կառավարման փլուզված համակարգը, ստեղծել բանակի՝ լիովին քանդված համակարգը, կատարելագործել այն թույլ տված սխալների հիման վրա։ Անհրաժեշտ է կառուցվածք ստեղծել․ մեկ կառուցվածք Նախիջեւանի ուղղության համար, երկրորդը՝ Նոյեմբերյանի, երրրորդը՝ Արցախի եւ այլն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«Արցախի թիկունքում մոտոհրաձգային բրիգադներ եմ ստեղծել Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում։ Կար լուրջ խմբավորում, որի կեսը ոչնչացվել է մինչ 44-օրյա պատերազմը, մնացածը հեռացվել է։ Նրանք ոչնչացրեցին բանակի մարտունակությունը, իսկ երբ պատերազմը սկսվեց, սկսեցին կամավորներ կանչել։ Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, ես անձամբ եկել եմ պատերազմից 4 տարի առաջ եւ տեղեկություններ եմ տվել անօդաչու թռչող սարքերի, դրանց սխեմաների, գծագրերի, օգտագործման եւ կառավարման եղանակների մասին, բայց ինձ ասել են, որ ամեն ինչ գիտեն։ Մեծամտություն կար, ասում էին՝ վերանայիր քո բանակի կառուցվածքը, ռազմական քաղաքականությունը, հայեցակարգը, մարտական զորահավաքային պատրաստության համակարգը։ Բացի այդ, հայաստանյան երիտասարդ մասնագետներն առաջարկում էին դիտարկել բարձր մակարդակի զարգացումները, սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ ի դեմս ՊՆ-ի, անտեսեց դրանք, նրանց թույլ չէին տալիս մտնել համակարգ։ Ես կարող էի շատ բան կանխել»,-ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։



