Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի 19–րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը վնաս է կրել: Այս մասին ահազանգում է և լուսանկարներ ներկայացնում Caucasus Heritage Watch-ը։

Նշվում է, որ տանիքի մեծ մասը փլուզվել է, ինչպես նաև հարավային պատը, որտեղ տեղադրված էր խաչով փորագրված քար: