Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են գլխավ...

Փետրվարի 10-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների  նիստեր: Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանին և քննարկել նրա թեկնածության հարցը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: 

Գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը: