Արցախի նախագահի ներկայացուցիչը մեղադրեց «Իմ ք...

Արցախի նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի Բորիս Ավագյանը կարծում է, որ պետք է դադարեցնել ՀՀ գործող իշխանությունների կողմից սոցցանցերում գերիների վերադարձի թեմայով կազմակերպով քննարկումները։ Դրանք ըստ էության խանգարող գործոններ են հանդիսանում եւ դրա փոխարեն պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը հասարակությանը կկարողանա տրամադրել գերիների հետ կապված կրճատ ու հավաստի ինֆորմցաի, որը չի պարունակում պետական գաղտնիք, բայց որով մարդիկ կարող են իմանալ, թե ինչ է կատարվում։ «Երբ որ քաղաքացիներն ասում են՝ «բոլորս զբաղվում ենք գերիներով՝ ամեն օր», լավ արտահայտություն է, բայց քաղաքացիներն ուզում են մի քիչ ռացիոնալ տեղեկություն ստանալ, թե ինչ իրենք սպասեն։

Իսկ Ազգային ժողովն այն ինստիտուտն է, որն ունի հնարավորություն պետական մնացած այրերին և ուժային կառույցներին տալ հարցադրում։ Ձեր իրավասություններից ելնելով, եթե դուք տաք այդ հարցադրումները, ստանանք պատասխանները և կարողանաք ամփոփել այդ ինֆորմացիան և վերլուծեք, հնարավոր է և ավելի արագանա այն ռացիոնալ որոշումը, որը որ կարող է տեղի ունենա և թույլ տա, որ խնդիրը լուծված լինի և տղաները վերադառնան», - ասաց  Ավագյանը։